Пакет заданий для 4 класса

В.А. Осеева

Хорошее

Проснулся Юрик утром. Посмотрел в окно. Солнце светит. Денек хороший.

И захотелось мальчику самому что-нибудь хорошее сделать.

Вот сидит он и думает:

«Что, если б моя сестренка тонула, а я бы ее спас!»

А сестренка тут как тут:

— Погуляй со мной, Юра!

— Уходи, не мешай думать!

Обиделась сестренка, отошла. А Юра думает:

«Вот если б на няню волки напали, а я бы их застрелил!»

А няня тут как тут:

— Убери посуду, Юрочка.

— Убери сама — некогда мне!

Покачала головой няня. А Юра опять думает:

«Вот если б Трезорка в колодец упал, а я бы его вытащил!»

А Трезорка тут как тут. Хвостом виляет: «Дай мне попить, Юра!»

— Пошел вон! Не мешай думать!

Закрыл Трезорка пасть, полез в кусты.

А Юра к маме пошел:

— Что бы мне такое хорошее сделать?

Погладила мама Юру по голове:

— Погуляй с сестренкой, помоги няне посуду убрать, дай водички Трезору.

Вопросы и задания

  1. Что сделал утром Юрик?
  2. Что ему захотелось сделать?
  3. О чем попросила сестренка?
  4. О чем просила няня?
  5. Что просил Трезорка?
  6. Какой совет дала Юре мама?
  7. Найди из текста слова, которые отвечают на вопрос «кто?».
  8. Какая поговорка подходит к рассказу? а)Делу – время, потехе – час. б)Не имей 100 рублей, а имей 100 друзей. в)  Меньше слов, больше дела. г) Как летом потопаешь, так зимой полопаешь.

Winter

EnglishՀայերեն
winterձմեռ
snowձյուն
snowmanձնեմարդ
coldցուրտ
iceսառույց
frostսառնամանիք
scarfշարֆ
hatգլխարկ
glovesձեռնոցներ
coatվերարկու
bootsճտքակոշիկներ
skiդահուկ
skateչմուշկ
ChristmasՍուրբ Ծնունդ
New YearՆոր տարի

Վարժություն 1․ Լրացրու բաց թողնված բառերը

(օգտագործիր վերևի բառապաշարը)

  1. It is very __cold____ in winter.
  2. Children make a _snowman_____ in the snow.
  3. I wear a hat, gloves and a __coat____.
  4. There is a lot of _New Year___ in winter.
  5. We celebrate __christmas____ and New Year in winter.

Վարժություն 2․ Համապատասխանեցում

Միացրու բառերը ճիշտ թարգմանության հետ․

  1. snowman — ձնեմարդ
  2. scarf- շարֆ
  3. boots- ճտքակոշիկներ
  4. ice- սառույց
  5. gloves — ձեռնոցներ

a) սառույց- ice
b) ճտքակոշիկներ- boots
c) ձեռնոցներ- gloves
d) շարֆ- scarf
e) ձնեմարդ- snowmen

Վարժություն 3․ Ճի՞շտ է, թե՞ սխալ (True / False)

  1. Winter is hot. false
  2. We wear gloves in winter. true
  3. There is snow in winter. true
  4. We wear boots in summer. false

Գրիր՝ True կամ False։

Վարժություն 4․ Պատասխանիր հարցերին

  1. What season is cold? winter
  2. What do you wear in winter? (նշիր 2 բառ) gloves ձեռնոցներ, boots ճտքակոշիկներ
  3. Do you like winter? Yes / No Yes

1․It is very cold in winter.

2․ They are making a winter snowman.

Կատարի՛ր առաջադրանքները։

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդողք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  չգտվեմ իմ ձայնի՞ց»:

  • Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը:
  • Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները: Առավոտ- Լուսածագ սանդուղք- Աստիճան, պարտեզ-ծաղկանոց
  • Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները: գեղեցիկտգեղ, առավոտյաներեկոյան վերևներքև երկարկարճ
  • Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

Մաթեմատիկա 29․01․ Գումարման տեղափոխական հատկությունը

1․ Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից։

393+600+7+3000=393+7+600+3000=400+3600=4000

12000+6214+8000= 12000+8000+6214=20000+6214=26214 6480+224+500+20= 6480+500+224+20=7224+224=7448

375+600+25+300= 375+25+600+300=400+600+300=1300

796+200+4+450= 796+4+200+450=800+200+450=1450

38000+6550+2000= 6550+2000+38000=8550+38000=46550

42300+142+2000+700= 142+700+2000+42300=842+2000+42300=2842+42300=45142

750+2807+880+250=750+250+2807+880=1000+2807+880=1880+2807=4687

2. Կատարի՛ր գործողությունները։

90կմ+234կմ+210կմ=534կմ

8կմ250մ-3կմ= 5կմ 250մ

6կմ420մ+3կմ200մ= 9կմ 620մ

6կմ700մ+300մ=7կմ

30կմ+352կմ+170կմ= 552կմ

8կմ420մ-210մ= 8կմ 210մ

5կմ385մ+7կմ400մ= 12կմ 785մ

8կմ200մ+800մ= 9կմ

3 Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ  է, իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմերից։ 48+18=66մմ, p=2x(48+66)=228մմ

4․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է, իսկ մյուսը 3 անգամ մեծ է այդ կողմերից։ 48×3=144 p=2x(48+144)=384մմ

5․ Եթե Աննայի մտապահած թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահած թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր։ Որքանու՞վ է Աննայի մտապահած թիվը մեծ Սոնայի մտապահած թվից։ 20+40=60

6․ Եթե Գոհարի մտապահած թիվը մեծացնենք 120-ով, իսկ Լուսինեի մտապահած թիվը փոքրացնենք  100-ով, ապա կստանանք հավասար թվեր։ Որքա՞ն է Լուսինեի ու Գոհարի մտապահած թվերի տարբերությունը։ 120+100=220

«Ես՝ ցանկությունների ծառի տակ»

Մի օր ես հայտնվեցի մի մեծ ու հին ծառի տակ։ Ասում էին, որ դա ցանկությունների ծառն է։ Նրա հաստ բունը շագանակագույն էր, իսկ տերևները՝ կանաչ ու փայլուն, կարծես արևի հետ խաղային։ Քամին մեղմ շշնջում էր, և ինձ թվաց, թե ծառը խոսում է ինձ հետ։ Ես նստեցի ծառի տակ ու փակեցի աչքերս, շատ ցանկություններ ունեի։ Առաջինը մտածեցի ընտանիքիս մասին․ ուզում էի, որ բոլորս միշտ առողջ և ուրախ լինենք։ Հետո էլ հիշեցի, որ երբեմն չեմ հասցնում դասերս լավ անել։ Ափսոսացի դրա համար և ցանկացա ավելի ուշադիր ու աշխատասեր դառնալ։ Ցանկանում եմ նաև iphone 17 Pro max ունենալ։ Ծառի տերևներից մեկը ընկավ իմ ձեռքը, և ես ուրախացա, կարծես ծառը լսել էր ինձ։ Ես հավատում էի, որ ցանկությունների ծառը պահել է իմ գաղտնիքները և մի օր դրանք կկատարվեն։

Շուրջերկրյա ճանապարհորդություններ

Մաս 1

Կոլումբոսը հայտնագործեց Նոր աշխարհը, սակայն իսպանացիների գլխավոր նպատակը` ծովային ուղով հասնել Հնդկաստան և Չինաստան, մնում էր չիրականացված:

1513 թվականին իսպանացի Բալբոան Կենտրոնական Ամերիկայի հատվածում հայտնագործեց Խաղաղ օվկիանոսը, որին տվեցին Հարավային ծով անվանումը: Այդ ժամանակ դեռ ոչ մի եվրոպացի չէր նավարկել Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ավելին՝ շատերն այն կարծիքին էին, որ նույնիսկ հնարավոր էլ չէ Ատլանտյան օվկիանոսից Հարավային ծով թափանցել:

1519 թվականի սեպտեմբերի 20-ին Իսպա­նիայի Սևիլիա նավահանգստից դուրս է գալիս 5 նավից բաղկացած նավախումբ՝ 265 հոգուց բաղկացած անձնակազմով: Արշավախմբի առջևից ընթանում էր Ֆ. Մագելանն իր «Վիկտորիա» նավով: Նավատորմն ուղղություն է վերցնում դեպի Հարավային Ամերիկայի արևելյան ափերը: Եվ ահա, նշանավոր ծովագնաց Ֆերնան Մագելանը համարձակ ծրագիր է առաջարկում Իսպանիայի թագավորին. «Տվեք ինձ հնարա­վորություն և Ես Իսպանիայի համար Հարավային ծովով կբացեմ կարճ ու անվտանգ ճանապարհ դեպի Չինաստան, Հնդկաստան և Համեմունքի կղզիներ»: Իսպանիայի թագավորն այդ համարձակ առաջարկին հավա­նություն է տալիս:

Մայրցամաքի ափի երկայնքով նրանք շարունակ նավարկում են դեպի հարավ: Շուտով Մագելանի ենթադրությունները լիովին հաստատվում են: Արշավախումբը մայրցամաքի հարավում հայտնաբերում է երկու օվկիանոսներն իրար միացնող նեղուցը, որը հետագայում անվանվում է Մագելանի անունով: 22 օր նավարկելով նեղուցով՝ նավերը դուրս են գալիս լայնարձակ օվկիանոս: Ավելի քան երեք ամիս նավախումբը մեծ օվկիանոսով նավարկում էր. ամբողջ ընթացքում եղանակը հիանալի էր, ծովը՝ խաղաղ, և Մագելանը ջրային այդ հսկա տարածությունն անվանեց Խաղաղ օվկիանոս:

Ամիսներ տևած նավարկության ընթացքում սպառվել էր նավերի վրա եղած սննդամթերքը: Ուժասպառությու­նից և հիվանդություններից շատերը մահանում են: Իսկ ցանկալի ցամաքը դեռ չէր երևում: Մագելանը համոզված էր, որ առջևում ցամաք կա, հետևաբար նա համառորեն առաջ էր շարժվում: Վերջապես, 1521 թվականի մարտի 6-ին հուսահատ նավաստիները հեռվում նկատում են ծաղկուն կղզիներ: Կղզիների բնակիչներից վերցնելով սննդամթերքի և ջրի անհրաժեշտ պաշարներ՝ Մագելանի նավախումբը շարունակում է իր ուղին և մի քանի օր հետո հասնում է ասիական առաջին կղզիախմբին՝ Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ տեղի ունեցած զինված ընդհարումներից մեկի ժամանակ զոհվում են Մագելանը և իր ուղեկիցներից շատերը: Դա 1521թ. ապրիլի 27-ին էր: Սակայն արշավախումբը շարունակում է իր ճանապարհը Էլ Կանոյի գլխավորությամբ, նորանոր դժվարություններ հաղթահարելով՝ 1522թ. սեպտեմբերի 6-ին հասնում է Իսպանիա՝ կատարելով պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապար­հորդությունը :

Արշավախմբի ողջ կազմից կենդանի են մնում և հայրենիք վերադառնում ընդամենը 18 մարդ՝ մեկ նավով:

Ֆ. Մագելանի պատմական նավարկությունից հետո իրականաց­վեցին էլի շատ շուրջերկրյա նավարկություններ:

Մաս 2

Եթե նայես քարտեզին, ապա կնկատես, որ Մագելանի նեղուցից հարավ՝ Անտարկտիդայի ու Հարավային Ամերիկայի միջև, տարածվում է բավականին լայն մի նեղուց, որը կրում է Դրեյկի անունը: Իսկ ո՞վ է Դրեյկը, և ինչո՞ւ է նեղուցը նրա անունը կրում: Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկին ժամանակակիցները ծովահեն էին համարում, որովհետև նա հաճախ էր հարձակումներ գործում իսպանական տիրույթների վրա, թալանում իսպանական նավերը: Սակայն նրա կյանքի իսկական նպատակը աշխարհա­գրական հայտնագործություններն էին, իր հայրե­նիքին փառք ու ճանաչում բերելը:

1577թ. Դրեյկը ձեռնարկում է պատմության մեջ երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը՜ գրեթե կրկնելով Մագելանի անցած ուղին: Այդ ընթացքում առաջին անգամ նա անցնում է այն նեղուցով, որը հետագայում ստացավ իր անունը: Դրեյկը մի շարք ուսումնա­սիրություններ կատարեց Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերին և ավելի քան երկու տարի տևած ճանապարհորդությունից հետո բարեհաջող վերադարձավ Անգլիա: Անգլիայի թագուհին, գոհ մնալով ճանապարհորդության արդյունքներից, Դրեյկին հայտարարեց ազգային հերոս, ձեռնադրեց ասպետ, իսկ հետագայում շնորհեց նաև փոխ­ծովակալի տիտղոս: Վերջինիս նա արժանացավ այն բանից հետո, երբ ջախջախեց իսպանական «Անպարտելի Արմադա» նավատորմը: Իր գործունեությամբ Դրեյկը մեծ փառք ու հարստություններ բերեց Անգլիային:

18-րդ դարի ամենից նշանավոր ծովագնաց-ճանապարհորդը անգլիացի Ջեյմս Կուկն է: Պատկերացնո՞ւմ ես, շուրջ 10 տարվա ընթացքում նա երեք շուրջերկրյա նավարկություն է կա­տարել: Առաջին Հավայան կղզիների ծովափնյա նավարկության ժամանակ նա հայտնագործեց Նոր Ձելանդիա կղզիները և Ավստրալիայի ափերը: Կուկի երկրորդ ճանապարհորդության նպա­տակն էր՝ փնտրել եվրոպացիների կողմից վաղուց պատկերացրած «Հարավային անծանոթ ցամաքը»: Այդ արշավանքի ժամանակ հայտ­նաբերվեցին բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր Խաղաղ օվկիա­նոսում, սակայն որոնված մայրցամաքն այդպես էլ չգտնվեց:

Շուտով կազմակերպվում է շուրջերկրյա երրորդ ճանապարհորդու­թյունը, որն ավարտվեց Հավայան կղզիների հայտնաբերմամբ, որտեղ էլ Կուկը սպանվեց տեղաբնիկների կողմից: Անգլիայում մեծ ափսոսանքով ընդունեցին խիզախ ծովագնացի մահվան լուրը:

Բոլոր շուրջերկրյա ճանապարհորդությունները ևս ընդլայնեցին մարդկանց ճանաչողության սահմանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով իրականացվեց Ֆ. Մագելանի շուրջ­երկրյա ճանապարհորդությունը:
  2. Ի՞եչ գիտես Ֆ. Դրեյկի մասին:
  3. Պատմի՜ր Ջ. Կուկի ճանապարհորդությունների մասին:

Պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարել է անվանի ու խիզախ ծովագնաց Ֆերնան Մագելանը, երկրորդը՝ անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը: Անգլիացի Ջեյմս Կուկը երեք շուրջերկրյա նավար­կություն է կատարել:

Շուրջերկրյա ճանապարհորդությունների շնորհիվ մարդիկ շատ ու շատ նոր բաներ իմացան երկրագնդի մասին:

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  3. Ինքդ վերնագրիր պատմությունը:
  4. Լրացրու բաց թողած տառերը՝ կես-ր,  թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  5. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
  6. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
  7. Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:
  8. Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրիր այնպես, որ պատումը՝
    • լինի հետաքրքիր
    • ունենա  նկարագրություններ
    • նկարագրությունները լինեն պատկերավոր
    • լինի անմիջական
    • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
    • Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Լրացուցիչ առաջադրանք՝

Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք:

Սուրբ Սարգիս տոնը

Սուրբ Սարգիսի տոնը հայ երիտասարդների սիրելի տոներից մեկն է։ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այն եկեղեցական տոների շարքում է և նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 15-ին։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել զորավարի ձիու պայտի հետքին:

Աղի բլիթ ուտելուց առաջ մազերը չսանրել ու չլողանալ. ի՞նչ հավատալիքներ են մեզ հասել

Ըստ ավանդույթի` սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սուրբ Սարգսի տոնին 5 լավագույն ուտեստ
Լրացուցիչ ընթերցանության նյութ
Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս հիշատակի օրը նյութի աղբյուրը՝ qahana.am

Ձմեռային ճամբարի ամփոփում

Հունվար ամիսը մեր դպրոցում ճամբարային է ։ Ձմեռային ճամբարին ես միացել եմ երկրորդ շաբաթից։ Ընտրել էի հայրենագետների ջոկատը, մեր ջոկատավարն էր՝ Ընկեր Ֆլորան։ Ինձ հետ էին նաև իմ դասընկերներից՝ Մարկը, Արայիկը և Մանվելը։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք միասին, այցելեցինք հետաքրքիր վայրեր։ Շատ հավես էր անցնում մեր ճամփորդությունները։ Մենք գնացինք Կոնդ հին թաղամաս, քայլեցինք փողոցներով նաև KFC մտանք բուրգեր կերանք միասին։ Այցելել ենք նաև Աշտարակի Ոսկեվազ գինու գործարան, շատ գեղեցիկ էր և տպավորիչ։ Այնտեղ տեսա շատ տակառներ, գինու հազարավոր շշեր հայտնի մարդկանց անուններով։

Շատ շնորհակալություն Ընկեր Ֆլորային հավես օրերի, լավ հիշողությունների համար։

Ոսկեվազի գինու գործարան

Ոսկեվազի գինու գործարանՀայաստանի գինու արտադրության հնագույն ձեռնարկություններից մեկը։ Գինու գործարանը բացվել է 1932 թվականին Ոսկեվազում, Արագած լեռան նախալեռներում բերրի խաղողի մշակման համար։

Պատմություն

Ոսկեվազ գյուղը գտնվում է Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին։ Շրջանն ունի գինու պատրաստման հնագույն պատմություն։ Բազմաթիվ կարասներ հայտնաբերվել են մոտակա Սուրբ Հովհաննես եկեղեցում, որը թվագրվում է 7-րդ դարով։

Գինու գործարանը հիմնադրվել է 1932 թվականին, բայց գործարանի վերածնունդը սկսվել է 2004 թվականին, երբ ռուսաստանցի գործարար Դավիթ Հովհաննիսյանը տեղափոխվեց Հայաստան և հիմնադրեց «Ոսկեվազի Գինու Գործարան, ՍՊԸ»։ Գինիները արտադրվում են միայն խաղողի տեղական սորտերից, իսկ հնեցումը կատարվում է հայկական կաղնու տակառներում։

Ոսկեվազի գինու նկուղներ
« Older posts
Զանցել գործիքագոտուն